«Սանիթեքի» աղբարկղերը կանգառներից կհեռացվեն
Բլոգոսֆերա
Երևան քաղաքի ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի համաքաղաքացիներ, վերջին շրջանում Երևան քաղաքի բնակիչները ինձ են ահազանգել հետևյալ խնդրով՝ Սանիթեք ընկերության աղբարկղերը տարբեր վարչական շրջաններում տեղադրվում են, հասարակական տրանսպորտը սպասարկող, կանգառների հարևանությամբ՝ անհարմարություն ստեղծելով կանգառներից օգտվող քաղաքացիների համար: Ինչպես տեղյակ եք՝ 18.03.16-ին տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը, որին հաջորդեց հարց ու պատասխանը՝ Երևանի քաղաքապետի և ավագանու անդամների միջև:
Նշեմ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, բոլոր 12 վարչական շրջաններում կազմակերպվելու են Սանիթեք ընկերության աղբարկղերի գույքագրման աշխատանքներ և վերոնշյալ դեպքերում աղբարկղերը տեղափոխվելու են մեկ այլ՝ավելի հարմար հատված»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը