Պաշտպանության նախարարը մասնակցել է ադրբեջանական կրակոցից զոհված զինվորի հոգեհանգստին
Բլոգոսֆերա
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 19-ին Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում մասնակցել է Հայրենիքի համար զոհված շարքային Արտյոմ Արսենի Վարդերեսյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։
1996թ. ծնված Արտյոմ Վարդերեսյանը հակառակորդի կողմից հրազենային մահացու հարված է ստացել մարտի 17-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում ԼՂՀ պաշտպանության բանակի՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը