Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձնաբուք է
Այլ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին Բաղրամյանի, Մարտունու, Մեղրու, Ապարանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի ավտոճանապարհներին ձնաբուք է: Ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը