«Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը. Մատյոն` ինքնագոլի հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում բաց թողեց հաղթանակը՝ 2:2 հաշվով ավարտելով «Վիլյառեալի» հետ հանդիպումը:
Իվան Ռակիտիչը 20' րոպեին բացեց հաշիվը, իսկ 41' րոպեին Նեյմարն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: 57' րոպեին գոլով աչքի ընկավ Բակամբուն:
55-րդ րոպեին փոխարինման դորս եկած Ժերեմի Մատյոն օգնեց «Վիլյառեալին» խուսափել պարտությունից: Ֆուտբոլիստը 63-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը:
Այս հանդիպումից հետո կատալոնցիները միավորների քանակը հասցրին 76-ի:


























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու