Մխիթարյանի հերթական գոլն ու «Բորուսիայի» հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ:
Հաշվի մեջ առաջինն առավելության հասան դաշտի տերերը՝ 16-րդ րոպեին գոլ խփեց Ֆինբուգասոնը: Առաջին խաղակեսի ավարտին (45') Նուրի Շահինի փոխանցումն արդյունավետ եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը: Թիմերը 1:1 հաշվով էլ գնացին ընդմիջման: Հավելենք, որ մեր հավաքականի ավագը 24-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները ևս երկու գոլ ուղարկեցին «Աուգսբուրգի» դարպասը: 69-րդ րոպեին աչքի ընկավ Գոնսալո Կաստրոն, իսկ վեց րոպե անց Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 3:1:
Այս հաղթանակից հետո դորտմունդցիները իրենց միավորների քանակը հասցրին 64-ի և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են:


























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու