«Ռեալը» հաղթեց 4:0 հաշվով. Ռոնալդուի գոլն ու վրիպումը 11 մետրանոց հարվածից (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Արքայական ակումբը» տնային խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սևիլիայի» դարպասը:
Մադրիդցիների կազմում մեկական գոլ խփեցին Քարիմ Բենզեման (6'), Կրիշտիանու Ռոնալդուն (64'), Գարեթ Բեյլն (66') ու Խեսեն(86'):
Նշենք, որ թիմերը մեկական անգամ վրիպեցին 11 մետրանոց հարվածից: Ռեալի կազմում հերթական անգամ 11 մետրանոցը չիրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս հաղթանակից հետո Զիդանի թիմը ունի 66 միավոր և մեկ միավորով է զիջում «Ատլետիկոյին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու