Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօր Բարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը . Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ) Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ) Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր 

Բաց նամակ ՀՀ Առողջապահության նախարար պրն. Ա.Մուրադյանին և ՀՀ այլ պատկան մարմիններին

Հասարակություն

2014թ. նոյեմբերին Հայաստանի Առողջապահության նախարարությունը քննարկման ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մշակված «Ցորենի ալյուրի հարստացման վերաբերյալ» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մեր հանրապետությունում օգտագործվող ցորենի ալյուրի մեջ ֆոլաթթվի և երկաթի պարտադիր ավելացում:

Հանրապետության բնակչության կողմից այդ հարցին բացասական վերաբերմունքը դրդեց մեզ ծանոթանալու գիտական գրականությանը և հարցը քննարկել Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայում: 27. 05. 2015-ին մենք արտահայտեցինք այդ օրենքի դեմ մեր հստակ ձևավորված կարծիքը:

Դրանից հետո հանդիպեցինք Հայաստանի Առողջապահության նախարար պրն. Ա. Մուրադյանի հետ: Տեղի ունեցավ երկկողմ կարծիքների փոխանակում: Ըստ նախարարի, բարձրակարգ գիտական կենտրոնների հետազոտությունների հիման վրա Հայաստանի ամերիկյան համալսարանում պատրաստվել է ակնարկ, որը լիովին հաստատում է Հայաստանում ֆոլաթթվով և երկաթով ալյուրի հարստացման անհրաժեշտությունը:

Այդ ակնարկի էլեկտրոնային տարբերակը մեր խնդրանքով տրամադրվեց մեզ (շնորհակալություն նախարարի մամլո քարտուղար տկն. Անահիտ Հայթայանին):

Սակայն, ինչպես ակնարկում բերված նյութերը, այնպես էլ դրանցից բխող հեղինակի (Անի Մովսիսյան) եզրահանգումները հաստատեցին մեր ունեցած այն կարծիքը, որ Հայաստանում ալյուրի հարստացումն անթույլատրելի է:

Ստորև ներկայացնում ենք վերը նշված ակնարկի հիման վրա խնդրո առարկայի վերաբերյալ մեր կարծիքը:

Կարծիք

«FORTIFICATION OF WHEAT FLOUR WITH FOLIC ACID AND IRON. BENEFITS AND RISKS» «ՖՈԼԱԹԹՎՈՎ և ԵՐԿԱԹՈՎ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄ՝ ՕԳՈՒՏՆԵՐԸ և ՌԻՍԿԵՐԸ» Անի Մովսիսյանի (Հայաստանի ամերիկյան համալսարան) գիտական գրականության տվյալներն ամփոփող հոդվածի վերաբերյալ:

Հեղինակավոր գիտական կենտրոնների 87 հետազոտությունների արդյունքների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությունների հիման վրա հեղինակը գալիս է հետևյալ եզրահանգմանը՝

Ալյուրի հարստացման ծրագրերը պետք է խստորեն հսկվեն, համապատասխանեն հնա-րավոր կողմնակի ազդեցություններին վերաբերող նոր գիտական տվյալներին և իրականացվեն հաշվի առնելով հետևյալ ելակետային գործոնները.

• բնակչության սնուցիչների կարիքները և անբավարարությունը
• հարստացված ալյուրի սպառման նկարագիրը
• ալյուրի վրա հարստացուցիչների զգայական և ֆիզիկական ազդեցությունը
• հարստացուցիչների կենսամատչելիությունը և յուրացումը
• բնակչության կողմից օգտագործվող այլ սննդամթերքի հարստացումը
• բնակչության և առանձին ենթախմբերի կողմից վիտամինահանքային հավելումների օգտագործումը
• ծախսերը և օգուտները

Վերը նշված գործոնները և հոդվածում բերված գիտական տվյալները վկայում են, որ անթույլատրելի է Հայաստանում օգտագործվող ալյուրի 80%-ի հարստացումը, այն դեպքում, երբ մնացած 20%-ը արտադրվում է գյուղական ձեռնարկություններում և գործնականում անհասանելի է քաղաքի բնակչությանը: Ստորև թվարկում ենք հոդվածից վերցված մեր կարծիքը հիմնավորող մի քանի դրույթներ:
Ինչու՞ չի կարելի ալյուրը հարստացնել ֆոլաթթվով

1. Ֆոլատ անբավարարությունը տարածված է ֆոլատների ցածր պարունակություն ունեցող թեփազերծված հացազգիներ շատ օգտագործող և ֆոլատների բարձր պարունակությամբ օժտված կանաչեղեն, լոբազգիներ, մրգեր, խմորասնկեր և լյարդ քիչ օգտագործող բնակչության մոտ: Մենք բոլոր հիմքերն ունենք համարելու Հայաստանի բնակչությունը շատ կանաչեղեն օգտագործող, և միայն դրանից ելնելով, հերքել բնության մեջ գոյություն չունեցող սինթետիկ ֆոլաթթվով հարստացված ալյուրի օգտագործումը մեր երկրում: Սինթետիկ ֆոլաթթուն օրգանիզմի համար օգտագործելի է դառնում միայն լյարդում որոշակի ֆերմենտի օգնությամբ բնական տեսակի ֆոլատի փոխարկվելուց հետո։ Ժամանակակից գիտական արդյունքները վկայում են, որ մարդկանց այդ ֆորմենտի գործունեությունը շատ թույլ է, որի պատճառով չձևափոխված ֆոլաթթուն հայտնվում է արյան շրջանառության համակարգում և կուտակվում է՝ հանգեցնելով բազմաթիվ բացասական հետևանքների։

2. Հղի և կերակրող կանաց համար ֆոլատ համարժեքի նորման կազմում է օրական 600 և 500 մկգ համապատասխանորեն: Մնացած բնակչության համար այն կազմում է 400 մկգ: 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ 200 մկգ-ից ավել օգտագործումը աղիների քաղցկեղի և ադենոմայի առաջացման վտանգ է ներկայացնում: Հարց է առաջանում՝ Բնակչության ո՞ր տոկոսն են կազմում հղի կանայք, և ինչպե՞ս կարելի է կարգավորել այդ տարբերությունները ալյուրի համընդհանուր հարստացման դեպքում, եթե հայերը հայտնի են հացի շատ օգտագործմամբ, այլ կերպ ասած, հացակեր ժողովուրդ են: Ընդ որում, հացը հենց սոցիալապես անապահով տարեցների սննդի հիմնական միջոցն է: Հարկ է նշել նաև, որ որոշ երկրներում ֆոլատ համարժեքի օրական հանձնարարելի չափաքանակը զգալի ցածր է, օրինակ, Անգլիայում 200 մկգ է։

3. Հարստացման գործընթացում օգտագործվող ֆոլաթթվի (պտերիլմոնոգլուտամի-նաթթու) ֆիզիոլոգիական չափաբաժնի 86% չի կենսաձևափոխվում և մնում է լյարդի դռներակում: Հետևաբար, ֆոլաթթվով ալյուրի հարստացումը բերում է օրգանիզմում դրա կուտակմանը: Այդ կուտակումը հղի է ամենատարբեր վտանգավոր հետևանքներով: Մինչդեռ սննդում պարունակվող բնական ֆոլատը (5-մեթիլտետ¬րահիդ¬րոֆոլաթթու) լիովին յուրացվում է օրգանիզմի կողմից: Ուստի հարստացման ծրագրերում անհրաժեշտ է գոնե օգտագործել ֆոլատի բնական ձևերը՝ պարզապես ալյուրին ավելացնել ցորենի թեփ, ոչ թե ֆոլաթթու:

4. Հայտնաբերվել է, որ ֆոլաթթվով չհարստացված սննդով սնվող բնակչության խմբում ինսուլտի առաջացման հավանականությունը 0,88 է, մասնակի հարստացված խմբում՝ 0,91, իսկ լրիվ հարստացված խմբում՝ 0,94 է (р

5. Նախքան ալյուրը հարստացնելը, անհրաժեշտ է անցկացնել բնակչության տարբեր շերտերի և տարիքի արյան մեջ ֆոլատի, վիտամին В12-ի, երկաթի, ցինկի, պղնձի պարունակության անալիզ, և միայն դրա արդյունքների հիման վրա ալյուրի հարստացման վերաբերյալ որոշում ընդունել:

6. Ասվում է, որ 5 տարվա հետազոտության ընթացքում ֆոլաթթվի օգտագործումը «էականորեն» չի փոխել քաղցկեղի տարբեր ձևերով հիվանդանալու հաճախականությունը: Բավարա՞ր է արդյոք հետազոտման 5 տարի ժամկետը:

Ալյուրը երկաթով հարստացնելու վերաբերյալ

Հոդվածում բերված է՝ «Սակավարյունությունը դիտարկվում է որպես հանրային առողջապահության պրոբլեմ, եթե դրա տարածվածությունը պոպուլյացիայում >5%-ից: Ընդ որում, երկաթի անբավարարությանը բաժին է ընկնում սակավարյունության բոլոր դեպքերի միայն 50%-ը»: Հղված աղբյուրը ներկայացնում է սակավարյունության որպես հանրային առողջապահության խնդրի նշանակալիությունը՝ ողջ բնակչության շրջանում սակավարյունության տարածվածության հիման վրա։ Նշված է, որ արդյունաբերական երկրների մեծ մասում սակավարյունության տարածվածությունը հղի կանանց շրջանում կազմում է շուրջ 20%: Այնինչ, Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում ցուցանիշը տատանվել է 10,7%-13,6% միջև, և 2014թ-ին հղիների 12,1%-ի մոտ է սակավարյունություն գրանցվել, ինչը մեղմ խնդիր է անգամ սակավարյունության մեծագույն ռիսկի ենթակա հղիների համար։ Ի դեպ, ԱՀԿ 2006թ-ի հանձնարարականների համաձայն, սննդի պարտադիր հարստացումը հարմար է հանրային առողջապահության լուրջ կարիքի կամ ռիսկի դեպքերում։ Արդյո՞ք սակավարյունության տարածվածությունը հանրային առողջապահության լուրջ խնդիր է Հայաստանում, եթե անգամ հղիների շրջանում այն միջին մեղմության խնդիր է։

1. Անհրաժեշտ է երկաթի անբավարարության վտանգ ունեցող խմբերում նախօրոք գնահատել երկաթի օգտագործումը, սննդակարգում դրա կենսամատչելիությունը, համեմատել այս երկու մեծությունները և եզրակացության գալ սննդակարգում դրա անբավարարության մասին: Դրա հիման վրա է որոշվում թիրախային խմբում ալյուրի օգտագործման օրական միջին չափաբաժնում երկաթի ավելացումը: Եթե երկրում չկան նման մեթոդներ, ալյուրը երկաթով կարելի է հարստացնել միայն, եթե կանանց և երեխաների մոտ հենց երկաթի անբավարարությունով պայմանավորված սակավարյունությունը բարձր է 5%-ից: Ալյուրի հարստացման ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի թիրախային խմբերում երկաթի անբավարարության նվազեց-մանը 10%-ից պակաս, և երկաթի անբավարարությամբ սակավարյունության՝ 5%-ից պակաս: Նշենք, որ հղված աղբյուրում հստակ սահմանված է, որ երկաթի անբավարարություն և հեմոգլոբինի ցածր արժեք ունեցող անձինք են համարվում երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունություն ունեցողներ։ Հայաստանում նույնիսկ հղիների մոտ չի հետազոտվել, թե արդյո՞ք նրանց սակավարյունությունը երկաթի անբավարարության հետևանքով է։ Ավելին. հայերի շրջանում ժառանգական հեմաքրոմատոզի (որի դեպքում կտրուկ ավելանում է երկաթի ներծծումն աղիներում) տարածվածության որևէ հետազոտություն նույնպես երբևէ չի արվել։

2. Երկաթի անբավարարությամբ երեխաների համար անհրաժեշտ է ունենալ նպատակային կանխարգելիչ ծրագիր, քանի որ դրա ավելցուկը վնասակար է երեխաների համար։

3. Երկաթով հարստացված ալյուրի օգտագործման հիմնական վտանգը օրգանիզմում երկաթի ավելցուկի առաջացումն է, որը վնասակար է բոլոր տարիքի մարդկանց համար։

4. Դանիան և Շվեդիան հրաժարվել են ալյուրը երկաթով հարստացնելուց օրգանիզմի վրա երկաթի ազդեցության և բնակչության մոտ դրա կուտակման հնարավոր վտանգից ելնելով:

Նշենք նաև, որ բացի Ա. Մովսիսյանի հոդվածից, ալյուրի հարստացման վնասների և օգուտների վերաբերյալ վերջին մեկ տարում ստեղծվել են գիտական գրականության տվյալներն ամփոփող մի շարք այլ հոդվածներ (տես Գոհար Ջրբաշյանի մեծածավալ հոդվածները, օրինակ՝ Հետքի հոդվածը և այլն), որոնք կասկած չեն հարուցում, որ Հայաստանում ցորենի ալյուրի հարստացումը ֆոլաթթվով և երկաթով անթույլատրելի է:

Ի դեպ, Ա. Մովսիսյանի ակնարկի վերաբերյալ մեր կարծիքը ուղարկեցինք Առողջապահության նախարարի մամլո քարտուղար տկն. Ա. Հայթայանին, սակայն ի պատասխան մեր հեռախոսազանգի, նա ասաց, որ իրենք ունեն իրենց կարծիքը:

Գևորգ Գևորգյան

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի նախագահ, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօրՄեդվեդևը դժվար է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու գործընթացըՈւկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրաՖինլանդիան չորս ժամով սահմանափակել է Ֆիննական ծոցում երթևեկությունըԲարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը . Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հերքում է Կիևյան կամրջի աշխատանքների դադարեցման մասին լուրերըՈւկրաինան դժգոհել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունիցէլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացըԿարող է արդյոք Ռուսաստանը միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում. ԶԼՄԱրագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվենԿտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետներըՊուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբԳերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել էԱմերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Բեգլովը հայտնել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինԵրևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ)Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Երկրի վրա սկսվել է տարվա երկրորդ հզոր մագնիսական փոթորիկըՎրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվելՍոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվելՏուսկը հայտարարել է, որ Լեհաստանը կվերանայի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալներըԻրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրելՈվքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն էԲրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչԳերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ)Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում՝ նվիրված Ալի Խամենեիին Ո՞րն է մեր պարտության պատճառը․ մինչև ՍԴ որոշումը լինի, զրուցենք հայ ժողովրդի մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալումԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբՆԳՆ-ում կքննարկեն հայրենական ռազմարդյունաբերական լուծումների կիրառումըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդուԳրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ ԱլիևԱյսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատունՉինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Ամենադիտված