Հայաստանից թմրանյութեր են տեղափոխվել Ավստրալիա` իտալական մաֆիայի կոորդինացմամբ. The Sydney Morning Herald
Համաշխարհային Մամուլ
Ավստրալական The Sydney Morning Herald պարբերականն օրերս հոդված է հրապարակել Հայաստանից Ավստրալիա թմրամիջոցների մաքսանենգ փոխադրումների մասին։ Թմրանյութի տեղափոխումն իրականացրել է իտալական մաֆիան՝ համագործակցելով հայ և իսպանացի միջնորդների հետ։
Լրատվամիջոցի պնդումները մեկնաբանել է բրիտանացի քրեագետ Աննա Սերգին, որը սերտորեն համագործակցել է իտալական մաֆիայի դեմ պայքարող մարմինների հետ. «Մեթամֆետամինի՝ Ավստրալիա տեղափոխելու ճանապարհները, որը մենք բացահայտել ենք, հիմնականում անցնում են Հայաստանով: Այնտեղից դրանք տեղափոխվում են Իսպանիա՝ Բիլբաո, դրանից հետո էլ Պրահայից և Ֆրանկֆուրտից՝ օդային ճանապարհով, հասցվում են Ավստրալիա»։
Նա այդ մասին բարձրաձայնել էր դեռևս 2014-ին՝ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի օրենսդիր մարմնի թմրամիջոցների և հանցագործությունների կանխարգելման հանձնաժողովի կողմից անցկացված հետաքննության շրջանակում, սակայն այդ մասին հրապարակումները հայտնվում են միայն հիմա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում