Պուտինի սրամտությունը. Politico
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է այն առիթով, որ նա ինքնուրույն է տեղափոխում իր ճամպրուկը, գրում է Politico-ն:
«Մի կողմից շատ դեմոկրատիկ է, մյուս կողմից՝ երևում է ԱՄՆ-ում արդեն ոչ ոք չկա, որպեսզի օգնի պետքարտուղարին տանել ճամպրուկը: Բայց կարծես տնտեսության հետ ամեն ինչ լավ է, մեծ կրճատումներ չկան: Մտածեցի, գուցե, այդ քեյսում այնպիսի մի բան է, որը դուք չեք կարող ոչ ոքի վստահել, ինչ-որ արժեքավոր բան: Երևում է՝ մեզ եք գումար բերել գլխավոր հարցերի շուրջ սակարկելու համար»,- կատակել է Պուտինը:
«Պարո'ն նախագահ, շնորհակալություն: Երբ մենք հնարավորություն կունենանք երես առ երես խոսելու, ես ձեզ ցույց կտամ, թե ինչ կա իմ պորտֆելում: Ես կարծում եմ՝ դա ձեզ կզարմացնի: Դա հաճելի անակնկալ կլինի»,- ասել է Քերին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում