Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

Սերգո Կարապետյան. Հողի մշակման առումով Վայոց ձորում ցուցանիշները ցածր են

Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ստորաբաժանումների տնօրեններ, ՋՕԸ-ների ղեկավարներ, համայնքապետեր և գյուղատնտեսներ:

«Վայոց ձորն ագրարային ոլորտներում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես, հողի մշակման առումով մարզի ցուցանիշները ցածր են: Հետևողական աշխատանքի արդյունքում անցած տարի հնարավոր դարձավ մշակվող ցանքատարածություններն ավելացնել 1020 հեկտարով, սակայն դեռևս վարելահողերի ընդամենը 36 տոկոսն է օգտագործվում, հարկավոր է քայլեր ձեռնարկել այս ցուցանիշն ավելացնելու ուղղությամբ», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ամփոփելով մարզում բուսաբուծության ոլորտի նախորդ տարվա արդյունքները' նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականին բավականին ցածր է եղել հացահատիկային մշակաբույսերի' գարու, ցորենի բերքատվությունը: Նախարարի խոսքով' սերմնաբուծության զարգացման պետական ծրագրի շնորհիվ վերջին տարիներին հնարավոր է եղել հանրապետության ցորենի սերմի պահանջարկը բավարարել շուրջ 85 տոկոսի չափով ներքին ռեսուրսների հաշվին, սորտաթարմացման շնորհիվ հաջողվել է էականորեն ավելացնել բերքատվությունը: Եթե 2010 թվականին ցորենի բերքատվությունը կազմում էր ընդամենը 22,5 ց/հա, ապա արդեն 2015 թվականին այն հասավ 34 ց/հա-ի:

Շեշտելով, որ փոքրամասշտաբ գյուղացիական ընտանեկան տնտեսությունները չեն կարող որակյալ արտադրանք ստեղծել, որը կնպաստի երկրում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը' նախարարն այս համատեքստում ընդգծել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարի խոսքով' այս խնդրի լուծմանն են ուղղված միջազգային կառույցների հետ իրականացվող մի շարք համատեղ ծրագրեր, այդ թվում' «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 2) և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրերը, որոնցում ընդգրկված է նաև Վայոց ձորի մարզը:

CARMAC 2 ծրագրով Վայոց ձորից ընդգրկվել են 10 համայնք, որի շրջանակում այստեղ հիմնվել են 5 կոոպերատիվ: Նախարարն ընդգծել է, որ գյուղացիական տնտեսությունների միավորումն ու ակտիվ համագործակցությունը կոոպերատիվի կազմում ավելի լայն հնարավորություններ կստեղծի աշխատանքի արդյունավետության բարձրացման և դրանով իսկ ֆերմերների եկամուտների ավելացման համար:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մթերումների կազմակերպման հարցին: Նախարարը կարևորել է 2015 թվականին Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը, որը բավանաչափ մթերումներ է իրականացրել: Նախարար Կարապետյանը նշել է, որ թեև 2015-ին խնդիրներ եղան մասնավորապես խաղողի մթերումների հետ կապված, սակայն վերամշակող ընկերությունները բոլոր միջոցները ձեռնարկեցին մթերումները կազմակերպելու համար: Արդյունքում առաջին անգամ հանրապետությունում մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ մոտ 30 տոկոսով ավելացան: Տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում կատարվել է 39 մլրդ դրամի մթերում, որի դիմաց վճարումները կատարվել են շուրջ 96 տոկոսով' նախարարը հույս է հայտնել, որ մթերման դիմաց կուտակված պարտքերն արագ կվճարվեն:

Իր հերթին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ ընթացիկ տարին նպաստավոր է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման առումով, և մարզպետարանն ամեն կերպ պատրաստ է աջակցել մարզի գյուղատնտեսներին գարնանացանն արդյունավետ կազմակերպելու գործում: Նա նաև հավելել է, որ միջոցներ են ձեռնարկվում այս տարի մարզի ցանքատարածությունները ևս մոտ 1000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Խնձորուտ համայնքի ֆերմեր Սևադա Հմայակյանը և Եղեգնաձորի պահածոների գործարանի սեփականատեր Սարգիս Պողոսյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Եղեգնաձորի պանրի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն գոութ» ընկերություն: Տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, կազմակերպությունը կաթ է մթերում մարզի 11 համայնքների շուրջ 140 ֆերմերներից, մեկ լիտրը 150 դրամով: Ֆերմերային տնտեսություններից մթերված կաթի արժեքն ամբողջությամբ վճարվել է: Նա նաև նշել է, որ արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այժմ բանակցություններ են ընթանում Իրանի շուկա մտնելու համար: Ընկերությունը զբաղվում է նաև այծաբուծությամբ, ինչը տնօրենի հավաստմամբ խիստ եկամտաբեր է հատկապես Վայոց ձորի համար, քանի որ մարզի արոտավայրերն առավել քան նպաստավոր են այդ ճյուղի զարգացման համար: Խաչիկ Մարտիրոսյանը հավելել է, որ ի տարբերություն մյուս տեսակների' այծի պանիրը մշտապես մեծ պահանջարկ ունի հատկապես արտերկրում, ուստի իրացման խնդիրներ չեն լինում: Ընկերությունն արտադրում է պանրի 9 տեսակներ, որոնցից 6-ը' այծի կաթով, հանրապետությունում միակն է, որ ունի յուրօրինակ պանրատեսակ' «ձեթով պանիր»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված