Պուտինի հանդիպումը՝ Էլթոն Ջոնի հետ. Sun
Համաշխարհային Մամուլ
ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել երգիչ Էլթոն Ջոնի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Sun-ը: Ինչպես նշում է պարբերականը, այն կարող է տեղի ունենալ մայիսի վերջին, երբ երգիչը կժամանի Մոսկվա՝ համերգ անցկացնելու համար:
ՌԴ նախագահը և հայտնի երգիչը հանդիպելու են, որպեսզի քննարկեն Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքները:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, անցյալ ամռանը Էլթոն Ջոնը հայտնել է, որ ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ զրուցել՝ Ռուսաստանում գեյերի և լեսբուհիների իրավունքների թեմայի շուրջ: Նա նաև քննադատել է Կրեմլի «կողմնակալ» և «անվայել» վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն