Դրամի նկատմամբ դոլարը կրկին անկում է գրանցել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 31-ին կազմել է 480.79 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.47 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.47 դրամ՝ աճելով 1.78 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 691.23 դրամ է՝ նվազելով 1.30 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 31-ին կազմել է 7.14 դրամ' աճելով 0.01 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ 237.74 դրամ, ոսկի՝ 19,109.65 դրամ, պլատին՝ 15,009.48 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)