Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան 

Գյումրիում բնակարանի գողության դեպքով խուզարկություններ են կատարվել. մանրամասներ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Գյումրիում տեղի ունեցած բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Քրեական գործի շրջանակներում մարտի 31-ին իրականացվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործը վերաբերում է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած գողությանը։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցված բանալիով բացել է քաղաքացի Գ.Հովհաննիսյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, կանխիկ գումար, բնակարանի սեփականատիրոջ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում 2015 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով: Գ.Հովհաննիսյանը ճանաչվել է որպես տուժող և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը և նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

2015թ. նոյեմբերի 6-ին որոշում է կայացվել կասեցնել քրեական գործով վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) կասեցնելու մասին:

2016թ. մարտի 29-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ Գ.Հովհաննիսյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերի գտնվելու հնարավոր վայրերի մասին և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել գողոնի գտնվելու հնարավոր վայրերի հասցեները։ Նույն օրը քննիչը որոշում է կայացրել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:

Միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մի շարք անձանց բնակարաններում, նրանց վարձակալած սպասարկման օբյեկտներում, ավտոմեքենաներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք 30.03.2016 թվականին բավարարվել են:

Խուզարկությունների կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին՝ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

31.03.2016 թվականին կատարված խուզարկությունների արդյունքում Գյումրի քաղաքի բնակիչ, 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ։

Նշանակվել է դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ և 31.03.2016 թվականին ստացված թիվ 82/12 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված գործարանային արտադրության «Նագան» մոդելի 7,62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակը պիտանի է՝ կրակոցներ կատարելու համար և հանդիսանում է ակոսափող հրազեն:

Բնակարանային գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Որպես կասկածյալ՝ 56-ամյա տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ:

Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
Ամենադիտված