Պուտինը խաբում է Արևմուտքին. The Huffington Post
Համաշխարհային Մամուլ
Սիրիայում դիկտատոր Բաշար Ասադի կողմում ռազմական գործողությունը կարող է հանգեցնել «ահաբեկչության դեմ պայքարի ճեղքման»: Նման կերպով է արդարացրել իր որոշումը Կրեմլի ղեկավարը: Եվս մեկ բան՝ Ռուսաստանը շարունակելու է ավելի ակտիվ դեր խաղալ խաղաղ գործընթացում, որպեսզի վերջ դնի հակամարտությանը:
Ըստ ամերիկյան «Foreign Policy» պարբերականի, Պուտինը հեռու է Սիրիայում խաղաղության հրեշտակի դերից: Վկայակոչելով ամերիկյան ռազմական աղբյուրները՝ պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանը մինչև հիմա Սիրիայից դուրս է բերել ռազմաօդային ուժերի ընդամենը 20 տոկոսը:
«Foreign Policy»-ի հաղորդումների համաձայն, ամերիկյան զինվորականները Սիրիայում օդուժի բազայի ընդլայնում են նկատում. «Կան Լաթաքիայում նոր ռուսական զենքի առկայության նշաններ, որտեղ Մոսկվան հարձակման հիմք է պատրաստում»: Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է ազմաօդային ուժերի տեսանյութ, որը ռազմական դիտորդները կարող է նույնականացնել որպես նոր ժամանած ռազմաօդային ուժեր:
Նրանց թվում կան Ми-28 «Havoc» տեսակի ուղղաթիռներ, որոնք օգտագործվում են ցամաքային զորքերի աջակցության և բազաների պաշտպանության համար:
Պարբերականի կարծիքով՝ սխալ է հավատալ, որ զորքերի դուրսբերման մասին իր հայտարարության միջոցով Պուտինը ցանկացել է միանալ հրադադարի ռեժիմին, որպեսզի Սիրիայում խաղաղության քաղաքականություն անցկացնի:
Պուտինը ցանկացած գնով ցանկանում է շարունակել աջակցել Ասադի ռեժիմին, գրում է պարբերականը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում