Մոտակա ժամերին ՀՀ Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում
Հասարակություն
Հայաստանի Նախագահին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին, և առաջիկա ժամերին Նախագահ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երևանում: Այս մասին «Արմենպրես» թղթակցին հայտնեց ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
«ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին Հանրապետության Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում»,- նշեց Նախագահի մամուլի քարտուղարը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը