ՌԴ-ն ԼՂ հարցով խորհրդակցություններ է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ. ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ
Արցախ
Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զսպվածության և բռնությունից անմիջապես հրաժարվելու կոչ է անում։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Զսպվածության, որևէ բռնությունից անմիջապես հրաժարվելու կոչ ենք անում կողմերին»,- ասել է նա՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին հաղորդագրությունները:
Զախարովան նաև հայտնել է, որ «Ռուսաստանն անցել է գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցությունների»: «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան