Սասուն Միքայելյանի շտաբը չեղարկում է նախընտրական հանդիպումները
Քաղաքական
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը չեղարկում է այսօր նախատեսված նախընտրական հանդիպումները»։
Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Հայկական կողմը իրավիճակը պահում է վերահսկողության տակ։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկական մեծաթիվ կորուստներ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը