Հայաստանի եզդիական համայնքը պատրաստ է մասնակցել ընդհանուր տան պաշտպանությանը
Հասարակություն
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման առնչությամբ Հայաստանում «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը իր պատարստակամությունն է հայտնել մասնակցելու բոլորիս ընդհանուր տան պաշտպանությանը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հասրակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական կողմն այս գիշեր մեր երկրի սահմանի երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ: Նրանք այդ ընթացքում կիրառել են հրթիռահրետանային արկեր, ինչպես մեր բանակի պաշտպանական դիրքերի, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ, գնդակոծելով սահմանամերձ բնակավայրերը: Գտնում եմ, որ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը պետք է անհապաղ արձագանքեն, իրական գնահատական տան հարևան պետության զինուժի սադրիչ գործողություններին:
Մենք բոլոր հայաստանցիներ ս պատրաստ ենք իրավիճակի կայունացման համար ցանկացած գործողության: Հավատացած եմ անհապաղ վերջ կտրվի հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողություններին: Մենք բոլորս էլ խիստ անհանգստացած ենք և պատրաստ ենք մեր ընդհանուր տան, մեր օջախի պաշտպանությանը»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը