Մատաղիսի գյուղապետին վիրահատում են
Արցախ
Արցախում հրազենային վիրավորում է ստացել Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը, ով այժմ գտնվում է Ստեփանակերտի բժշկական կենտրոնում։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԲԿ-ից տեղեկացրին, որ գյուղապետին այս պահին վիրահատում են, հրազենային վիրավորումը ստացել է մեջքի շրջանում։ Վիճակի մասին այլ մանրամասներ բժշկական կենտրոնից չհաղորդեցին։
Նշենք, որ քիչ առաջ Ստեփանակերտի բժշկական կենտրոնում ավարտվել է վիրավոր երկու երեխաների վիրահատությունը։ Նրանք դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմուքնում։ Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել էր 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էր: Վիրավոր երեխաներից մեկը զոհված Վաղինակ Գրիգորյանի եղբայրն է՝ Գևորգ Գրիգորյանը, իսկ մյուսը՝ 11-ամյա Վարդան Անդրեասյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան