Թուրքական մամուլը հերքում է ԼՂՀ շուրջ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները
Համաշխարհային Մամուլ
ԼՂՀ հետ Ադրբեջանի զինված ուժերի բախումների վերաբերյալ ադրբեջանական ստահոդ հաղորդագրությունները Թուրքիայում տիրաժավորում են միայն իշխանամետ ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական DemokratHaber-ը հայտնում է, որ սուտ են դուրս եկել ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանային գծում ընթացած բախումներում որոշ շրջանների Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին ադրբեջանական ՊՆ-ի պնդումները:
Կայքը հայտնել է Ադրբեջանի և Թուրքիայի ԶԼՄ-ներում այդ մասին հաղորդագրությունները Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանի կողմից կտրականապես հերքվելու մասին:
Կայքը մեջբերել է Արծրուն Հովհաննիսյանի խոսքն այն մասին, որ Ադրբեջանն այդ կերպ ապատեղեկավություն է տարածում ներքին քաղաքականության մեջ սեփական հեղինակությունը չկորցնելու համար բախումներում կորուստները օրինական դարձնելու նպատակով:
Կայքը հայտնել է նաև, որ Արծրուն Հովհաննիսյանը տեղական և միջազգային մամուլի կառույցներին զգուշացրել է ուշիմ լինել Բաքվի ապատեղակավտության հարցում:
«Ադրբեջանը սեփական զինուժի ուղղաթիռի' հայկական կողմից ոչնչացվելու և 12 զինծառայողների կորուստի լուրը հաստատել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի Մի-24 խոցված ուղղաթիռի լուսանկարները հայտնվել են համացանցում»,- գրել է թուրքական կայքը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում