«Բոլոտնի» հրապարակում վրաններ են տեղադրվում
Ռուսաստան
Մոսկվայի «Բոլոտնի» հրապարակում ընդդիմությունը վրաններ է տեղադրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ցուցարարները վրաններ են տեղադրել հրապարակում և հրապարակի մերձակայքում։ Վերջիններս հայտարարել են, որ այստեղ են մնալու նույնիսկ հանրահավաքի ավարտից հետո։ Ոստիկանությունը դեռևս որևէ միջամտություն չի ցուցաբերել։
Ինչպես հաղորդվում է, վրանների վրա փակցված են Միխայիլ Խոդորկովսկուն և Պլատոն Լեբեդևին ազատ արձակելու կոչեր։ Հանրահավաքի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ իրենք այդտեղից չեն հեռանա մինչև իշխանություններն իրենց պահանջները չկատարեն։ Սակայն նրանք չեն հայտնել, թե ինչ պահանջներ են ներակայացրել։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)