Միջազգային լրատվամիջոցները՝ ԼՂ-ում ռազմական իրավիճակի մասին
Համաշխարհային Մամուլ
Լեռնային Ղարաբաղում ռազմական իրավիճակին անդրադարձ են կատրել մի շարք միջազգային ԶԼՄ-ներ:
Al Jazeera-ն գրում է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պաշտոնատար անձինք մեղադրում են մեկը մյուսին ընթացող կռիվները սանձահարելու հարցում: Լրատվամիջոցը մեջբերում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ հարձակումները սանձազերծել է Ադրբեջանը, ինչից հետո հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: «Երկու կողմերում էլ կան կորուստներ, սակայն հակառակորդի մարդկային և նյութական կորուստներն անհամեմատ ավելի շատ են»,- նշել է Հովհաննիսյանը:
The Washington Post պարբերականը նշել է, որ մարտերում զոհվել է 12 ադրբեջանցի զինվոր: Press TV-ն գրել է, որ ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ են ունեցել Երևանում ու Բաքվում իրենց գործընկերների հետ:
Georgia Today լրատվական գործակալությունը նշել է, որ Հայաստանը շփման գծում տեղի ունեցող մարտերն ամենամեծն ու լուրջն է համարել հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում