Բորդյուժան հեռախոսազրույցներ է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սեյրան Օհանյանի հետ
Արտաքին Քաղաքական
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման մասին տեղեկանալու նպատակով հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր նոր հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի միջև, որի ընթացքում քննարկվել է զինված հակամարտության գոտում իրադրության զարգացումների դինամիկան»,- նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
Նրա խոսքով՝ Բորդյուժան ուշադրությամբ հետևում է իրադրությանը հակամարտության գոտում և հայկական կողմից ստանում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին