Ուշադրություն վարորդներին. Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում (լուսանկար)
Հայաստան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Տիգրանաշենի ոլորաններում, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Լուսանկարը Սարավան-Զանգեր ճանապարհից փոխանցում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը:



















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը