Բորդյուժան ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն քաղաքական ճանապարհով
Արտաքին Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով՝ գործող միջազգային մեխանիզմների շրջանակում, որոնք ուղղված են բանակցությունների անցկացմանը՝ հակամարտության կարգավորման նպատակով: Դրա շարունակությունը կբերի իրավիճակի ապակայունացման կովկասյան ողջ տարածաշրջանում»,- ասել է Բորդյուժան:
Ավելի վաղ Բորդյուժան ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը քննարկել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին