Ի՞նչ վիճակ է Մարտակերտ շրջկենտրոնում. տեղեկացնում է շրջվարչակազմի ղեկավարը
Հասարակություն
Մարտակերտ քաղաքում ապրիլի 2-ի ուշ երեկոյան ադրբեջանական կողմից համեմատաբար դադարեցված հրետակոծությունը նոր ակտիվությամբ վերսկսվել է ապրիլի 3-ի առավոտյան' ժամը 09:00-ի սահմաններում և կարճ դադարներով մինչև այս պահը շարունակվում է: Այդուհանդերձ, իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և բնակչության շրջանում շարունակում է գերիշխել մարտական տրամադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը' հավելելով, որ քաղպաշտպանության պլանի համաձայն' քաղաքի բնակչությունը պատսպարվել է ապաստարաններում և հրետակոծության դադարների ժամանակ դուրս գալով զբաղվում է առօրյա խնդիրների լուծմամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան