Այրվել է Ձորաղբյուրի տներից մեկը
Հայաստան
Ապրիլի 4-ին, ժամը 03.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուրի ամառանոցների 20-րդ փողոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.32-ին, մարվել՝ 05.30-ին: Ամբողջությամբ այրվել է 2 ննջասենյակ՝ գույքով (մոտ 25 քմ), տանիքի կառուցատարրերը (մոտ 90 քմ) և 2 փայտյա պատուհան:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը