RT-ի թղթակիցն այցելել է Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված ղարաբաղցի 2 երեխաներին (տեսանյութ)
Համաշխարհային Մամուլ
«Russia Today» ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերության թղթակիցն այցելել է Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ գտնվում են Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված ղարաբաղցի 2 երեխաները:
«Դպրոց էինք գնում, երբ հանկարծակի պայթյուն հնչեց: Ես ընկա: Մենք սկսեցինք օգնություն կանչել, այնուհետև տեղափոխվեցինք հոսպիտալ»,- պատմել է վիրավոր երեխաներից մեկը:
Երեխան նշել է, որ ծանր վնասվածք է ստացել ազդրի շրջանում։
«Երկու կրակոց հնչեց: Մենք չէինք կարող թաքնվել, այդ պատճառով էլ վիրավորվեցինք»,- պատմել է մյուս վիրավոր տղան:
Բժիշկների փոխանցմամբ՝ երկու տղաներն էլ վիրահատվել են և գտնվում են կայուն վիճակում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում