Մեր բոլոր զոհերը սրբացել են. Արամ Մանուկյան
Հասարակություն
Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ցավակցական խոսքը հղեց վերջին օրերին զոհված զինվորների հարազատներին:
«Նրանք բոլորն իսկապես ազգային հերոսներ են, բոլորն իրենց երիտասարդ կյանքով կասեցրել են թշնամու առաջխաղացումը, արժանապատվորեն պահել են իրենց երկրի սահմանը, մեր արժանապատվությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը:
Մեր բոլոր զոհերը սրբացել են, սրբացել են՝ միանալով մեր նախկին զոհերին, միանալով արցախյան ազատամարտի մեր բոլոր սուրբ նահատակներին»,- ասաց Մանուկյանը:
Պատգամավորը դիմեց նաև զոհված զինծառայողների ծնողներին՝ ասելով, որ այդ անչափ, անամպ ցավի հետ միասին իրենք տոգորվեն հպարտության զգացումով: Հպարտության, որովհետև ցանկացած սուրբ նահատակ պատմական ազգային հպարտություն է: Այդ հպարտությունը յուրաքանչյուրինս է առաջինը՝ ծնողներինն է:
«Հավաստենք նրանց, որ մենք ծնողների կողքին ենք, որ մեր զոհերի հիշատակը ժողովուրդն ըստ արժանվույն կպահի, կհիշի»,- ասաց Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը