Արթուր Սարկիսովը՝ «Վոլգայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն ակումբի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Սարկիսովը մարտին դարձել է երկու գոլի հեղինակ:
Ֆուտբոլիստը ստացել է ձայների 53,8%-ը, երկրորդ տեղում է դարպասապահ Դենիս Վավիլինը՝ ձայների 23,2 %-ով, Իլյա Պետրովը (12%) եզրափակում է լավագույն եռյակը:
Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար մարդ:
Ֆուտբոլիստին մրցանակը կտրվի ապրիլի 18-ին՝ Տուլայի «Արսենալի» դեմ տային խաղից հետո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու