Հարված մրցակցին, բախում մրցավարի և ֆուտբոլիստների հետ. Իգուայինին որակազրկում է սպառնում (տեսանյութ)
Սպորտ
«Նապոլիի» հարձակվող Գոսալո Իգուայինին սպառնում է երկարատև որակազրկում Իտալիայի առաջնությունում «Ուդինեզեի» (1:3) դեմ խաղում ոչ սպորտային պահվածքի համար:
1:3 հաշվի ժամանակ, խաղի ավարտին արգենտինացի ֆուտբոլիստը հարվածել է մրցակցի պաշտպան Ֆելիպեին և ստացել երկրորդ դեղին քարտը: Ֆուտբոլիստ անմիջապես չի լքել դաշտը` բախվել է հանդիպման գլխավոր մրցավարի և մրցակցի ֆուտբոլիստների հետ:
Իտալիայի առաջնության կանոնակարգի համաձայն նման պահվածքի դեպքում ֆուտբոլիստը որակազրկվում է երեք խաղով, իսկ եթե մրցավարը գտնի, որ Իգուայինի պահվածքը չափազանց ագրեսիվ է եղել, ապա որակազրկման ժամկետները կերկարեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու