Կրեմլում լրջորեն մտահոգված են ԼՂ-ում տիրող իրավիճակով. Պեսկով
Արտաքին Քաղաքական
Կրեմլում լրջորեն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Կրեմլում անհանգստություն է պահպանվում: Իսկապես, իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում Կրեմլում: Դուք գիտեք, որ ձեռնարկվում են ակտիվ ջանքեր ինչպես Ռուսաստանի, Երևանի և Բաքվի գծով, այնպես էլ համապատախան միջազգային ինստիտուտների։ Այդ ջանքերը կշարունակվեն՝ իրագործելու առաջին հերթին հրադադարի ռեժիմին վերադարձը»,- ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին