Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Պատերազմի ամենահավանական սցենարը

Վերլուծական

Մինչ Լեռնային Ղարաբաղում Հայաստանն ու Ադրբեջանը ջանում են վերջնականապես պարզել միմյանց միջև հարաբերությունները, համաշխարհային ու տարածաշրջանային տերությունները, իրենց հերթին, փորձում են արագորեն կողմնորոշվել ու մշակել համապատասխան դիվանագիտական մարտավարություն ու պլաններ՝ Հարավային Կովկասում ստեղծված բարդագույն իրավիճակից սեփական դիվիդենտները քաղելու համար: Հիմա կփորձենք մի փոքր վերլուծել ստեղծված աշխարհաքաղաքական վիճակը՝ մեր ուշադրութունը կենտրոնացնելով որոշ գործոնների վրա: Նախ՝ վստահաբար կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության այսչափ թեժացման բուն պատճառը Արևմուտքում և Ռուսաստանում տիրող հակաէրդողանական տրամադրություններն են: Ակնհայտ է, որ աշխարհի գլխավոր ուժային կենտրոնները՝ Մոսկվան ու Վաշինգտոնը, միակարծիք են Էրդողանի հետագա ճակատագրի հարցում: Ներկայումս Մերձավոր Արևելքում ոչինչ ԱՄՆ համար այնքան կարևոր չէ, որքան էրդողանական ռեժիմի ոչնչացումը, ինչը թույլ կտա Արևմուտքին թաղել քաղաքական իսլամը՝ մեկընդմիշտ կանխելով դրա՝ տարածաշրջանային որոշիչ գործոն դառնալու հեռանկարը. հայտնի է, որ ներկայումս հենց էրդողանական Թուրքիան է հանդիսանում համաշխարհային քաղաքական իսլամի գլխավոր կենտրոնն ու այն սնուցող հիմնական խողովակը, ինչը, հասկանալի պատճառներով, Վաշինգտոնը ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, քանի որ քաղաքական գաղափարախոսության վերածված մահմեդականությունը կարող է լրջագույն աշխարհաքաղաքական գործոն դառնալ ու հանդես գալ՝ հզոր մրցակից՝ համաշխարհային լիբերալիզմին՝ զրկելով Վաշինգտոնին իր ունեցած կարևորագույն գաղափարական գործիքներից մեկից:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է ընդգծենք, որ այս երկրի՝ տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական շահերը շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Մոսկվայի հակաթուրքական քաղաքականության հիմքում ընկած միգուցե ոչ այնքան հայտնի, բայց ակնհայտ դրդապատճառներից մեկը, անշուշտ, թաքնված է, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ՌԴ բուռն ցանկությամբ՝ պահելու ասիական հսկային՝ Չինաստանին սեփական վերահսկողության տակ՝ թույլ չտալով վերջինիս ապագայում հայտնվել ԱՄՆ ազդեցության գոտում. Թուրքիան այս հարցում Չինաստանի համար ծառայելու էր որպես ինքնատիպ պատուհան՝ դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք: Այսպիսով՝ եթե հայ-ադրբեջանական նոր պատերազմում Անկարան բացահայտորեն ու գործնականում ցուցաբերի աջակցություն Բաքվին, ապա Ռուսաստանը փայլուն հնարավորություն է ստանում ՀԱՊԿ շրջանակներում օգնություն ցուցաբերել իր տարածաշրջանային ռազմական դաշնակից Հայաստանին՝ ընդդեմ Թուրքիայի՝ տալով Մոսկվային հնարավորություն ծվեն-ծվեն անել թուրքերին. ռուս-թուրքական բախումը դառնում է անխուսափելի, բախում, որը, սակայն, մղվելու է հայկական հողի վրա: Իհարկե, Թուրքիան կարող է և խուսափել իր վերահաս կործանումից, եթե ասենք որոշի չաջակցել փոքր եղբորը, բայց այս պարագայում արդեն խնդիր է առաջանալու Էրդողանի համար հենց երկրի ներսում, իսկ ադրբեջանցիներն էլ նրան երբեք չեն ների. Էրդողանն այլ ելք չունի, քան միջամտել հակամարտությանը:

Տարածաշրջանի մյուս խաղացողը, որի մասին սովորաբար նման դեպքերում շատ չեն խոսում, Իրանն է, երկիր, որ պատված է Արևելքին բնորոշ խորհրդավորությամբ: Նախ՝ պետք է ասենք, որ այս երկրի՝ Հայաստանի համար ունեցած բառացիորեն կենսական նշանակությունը թերագնահատել որևէ կերպ չի կարելի. ըստ էության՝ վերջին 25 տարիների հայկական պետության գորության հիմնական աշխարհաքաղաքական երաշխավորներից մեկը հենց Իրանն է հանդես գալիս: Ակնհայտ է, որ այս պատերազմում, եթե նույնիսկ ոչ բացահայտորեն, բայց գոնե ծպտված կերպով Թեհրանը աջակցելու է Հայաստանին, քանի որ Ադրբեջանի հզորացումը որևէ կերպ չի կարող բխել Թեհրանի շահերից. գլխավորապես ադրբեջանաբնակ Հյուսիսային Ատրպատականի խնդիրը Իրանի համար դեռևս մնում է առկախված:
Իհարկե, կարծել, թե ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականության ասպեկտները սահմանափակվում են ընդամենը վերը նշվածով, պարզամտություն կլիներ, բայց այն, որ ստեղծված իրավիճակում աղետալի է հատկապես Էրդողանի վիճակը, ակնհայտ է. թե՛ չեզոքություն պահպանելու, թե՛ բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրելու պարագայում՝ Թուրքիային փրկվել չի հաջողվի. նրա դատավճիռը հզորներն արդեն իսկ կայացրել են:

Դավիթ Բաբանով

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված