Մոսկվան կանխել է ԼՂՀ խաղաղություն բերելու Վաշինգտոնի փորձերը. Libération
Համաշխարհային Մամուլ
Ինչպես գրում է Libération-ը, շատ փորձագետներ կասկածում են Մոսկվային այն բանում, որ այն Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ «կրակի վրա յուղ է լցնում»: Ըստ նրանց, Ռուսաստանը դա արել է, որպեսզի «վարկաբեկի ԱՄՆ-ի խաղաղապահ ջանքերը» տարածաշրջանում և միակ միջնորդը դառնա այդ հակամարտության կարգավորման մեջ:
Մոսկվան, որը տարածաշրջանում իր սեփական շահերն է հետապնդում, հրահրողի դերում է, նշում պարբերականը: Այս սցենարում Վլադիմիր Պուտինը կմիջամտի որպես «իսկական միջնորդ»՝ հակամարտության կարգավորման մեջ, սակայն նրա խաղաղ ծրագիրը կենթադրի այդ գոտում ռուսական զորքերի տեղակայումը:
Ինչպես հայտնի է, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեծապես կախված են Մոսկվայից, ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական առումով, ասվում է հոդվածում: Ավելին, Մոսկվան համարվում է զենքի հիմնական մատակարարը, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, որի տարածքում կան ռուսական ռազմական բազաներ, գրում է Libération-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում