«Ժողովուրդ». «Ադրբեջանի հավատարիմ լոբիստ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտի տեսակետն արժեք չի ներկայացնում»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը, երեկ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացվող ռազմական գործողություններին, նշել էր. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի»:
«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց՝ արդյոք ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է Արգամունտի կողմից արված այս հայտարարությանը, թե՞ ոչ: Ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցադրմանը՝ Տ. Բալայանն ասաց. «ԱԳՆ-ն տարբեր առիթներով անդրադարձել է Ագրամունտի անձին և Ադրբեջանի հավատարիմ լոբիստ լինելու հանգամանքին: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ ղարաբաղյան հիմնախնդրի կամ դրա հետ առնչվող որևէ հարցի վերաբերյալ Ագրամունտի տեսակետը արժեք է ներկայացնում»»:
Մանրամասները' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից