Իրանի ԱԳ նախարարը հորդորել է Երևանին ու Բաքվին՝ խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը
Արտաքին Քաղաքական
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտնել է ISNA գործակալությունը:
Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել տեղի ունեցող բախումները և հանգստություն հաստատել տարածաշրջանում: Իրանը կարող է աջակցել հակամարտող երկու կողմերի հակասությունների լուծմանը՝ նրանց համապատասխան ցանկության դեպքում, նշել է նա:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Զարիֆն արդեն ուղևորվել է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5-6-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին