Կալիֆորնիայում սովորող հայ ուսանողները դրամահավաքի միջոցով հազարավոր դոլարներ կուղարկեն Արցախ
Հասարակություն
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բերկլի քաղաքի համալսարանի (The University of California, Berkeley) հայ ուսանողները դրամահավաք են կազմակերպել, որն ուղարկելու են Արցախ։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին համալսարանի հայ ուսանողները, դրամահավաքի արդյունքում արդեն իսկ հավաքված գումարը հասնում է հազարավոր դոլարների:
Հայ ուսանողները վստահ են, որ այս նախաձեռնությանը կհետևեն ԱՄՆ տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողները և իրենց համալսարաններում կբարձրաձայնեն այս օրերին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում տիրող լարված իրավիճակն ու Ադրբեջանի սադրանքները։
Հիշեցնենք՝ Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Այդ կապակցությամբ՝ Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը։ Կառավարությունը նաև հաշվեհամար է բացել, որով բոլոր ցանկացողները կարող են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)