Բողոքի ակցիա՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց. պահանջը՝ սաստել Ադրբեջանին
Հասարակություն
Ապրիլի 1-ից մինչ օրս ադրբեջանական կողմից ակնհայտ հարձակվողական ռազմական գործողություններ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանի ողջ երկայնքով՝ խախտելով 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագիրը: Օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և օդուժ՝ Ադրբեջանը հրետակոծության է ենթարկում ԼՂՀ խաղաղ բնակավայրերը:
Մի խումբ քաղաքացիներ վաղը՝ ժամը 17։00-ին, պատրաստվում են այս առնչությամբ իրենց դժգոհությունը ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներին՝ ևս մեկ անգամ նրանց երկրների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի քաղաքականությանը և սադրանքներին։
«Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և միջազգային հանրությունից.
- հստակ և հասցեական արձագանքել խաղաղ բնակչության նկատմամբ բացահայտ ահաբեկչական գործողություններով ուղեկցվող ադրբեջանական ագրեսիային
- սաստել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները՝ ստիպելով վերադառնալ բանակցային դաշտ»,- ասված է նրանց հայտարարության մեջ։
Քաղաքացիները Մյասնիկյանի արձանի մոտից խաղաղ երթով շարժվելու են՝ սկզբում դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, այնուհետև Ռուսաստանի դեսպանատուն, որից հետո՝ ԱՄՆ-ի դեսպանատուն։ Յուրաքանչյուր դեսպանատանը փոխանցելու են իրենց պահանջ-հորդորը նամակի տեսքով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը