Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» 

Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովին

Սպորտ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովին:

Ողջունելով մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ ՀԱՕԿ նախագահը մասնավորապես շեշտեց. «Հակադոպինգային պայքարի խնդիրները տարեցտարի նոր թափ ու նոր ծավալ են ստանում: Տարեցտարի նոր մարտահրավերներ են առաջ գալիս, որոնք ուղղակի պարտադրում են ավելի ակտիվ ու ավելի համակարգված աշխատանք: Մենք գործ ունենք մի խնդրի հետ, որն առնչվում է ոչ միայն մարզիկներին, մարզիչներին, մարզական բժիշկներին, այլև հարյուր միլիոնավոր մարզասերների: Հակադոպինգային պայքարն այն ոլորտն է, որտեղ պարտվելու իրավունք մենք չունենք:

Սպորտում արդար մրցակցության և օլիմպիական գաղափարախոսության համամարդկային սկզբունքները պահպանելու համար մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, երբեք կանգ չառնենք ձեռք բերածով և գտնենք աշխատանքի ավելի էֆեկտիվ մեխանիզմներ: Հայաստանի օլիմպիական կոմիտեն մշտապես կողմ է բոլոր ջանքերին, որոնք սպորտը հեռու կպահեն անարդարությունից, ոչ ազնիվ մրցակցությունից: Այստեղ մեր դիրքորոշումը հստակ է ' նման երևույթների հանդեպ պետք է լինել առավելագույնս անհանդուրժող և սկզբունքային: Մենք կողմ ենք միջազգային կառույցների հետ առավել սերտ և առավել էֆեկտիվ համագործակցության: Մենք վստահ ենք, որ հակադոպինգային պայքարի շրջանակներում պետք է բացառել որևէ քաղաքական ենթատեքստեր և կողմնապահություն: Ակնհայտ է, որ էֆեկտիվ պայքարը ենթադրում է ֆինանսական զգալի միջոցների ներդրում: Ոչ բոլոր պետություններն ու ազգային օլիմպիական կոմիտեներն են ի վիճակի դա ապահովելու: Այստեղ, իսկապես պետք է գտնվեն համագործակցության մեխանիզմներ' հակադոպինգային կազմակերպությունների, օլիմպիական կոմիտեների և պետությունների միջև: Ոլորտի մասնագետները մեծ ուրախությամբ են ասում, որ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն բավական առաջ է գնացել այս հարցում և մեզ մոտ խնդիրների լուծման և համագործակցության որակապես նոր բարձր մակարդակ է ապահովվել: Վստահ եմ, որ այս քննարկումների արդյունքում կքննարկվեն ոլորտին առնչվող բազմաթիվ կարևոր ու հրատապ խնդիրներ և կարվեն անհրաժեշտ առաջարկությունները: Մեկ անգամ ևս Ձեզ մաղթում լարված ու արդյունավետ աշխատանք, ու նաև անմոռանալի օրեր Հայաստանում»:

Համաժողովի հիմնական նպատակը՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության անդամ պետությունների համագործակցության բարելավում է: Համաժողովը ղեկավարում է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

«Քանի որ երկու երկիր՝ Հայաստանը և Վրաստանը, աշխատում են առավել բարձր մակարդակով, իսկ մյուս երկրներում հակադոպինգային կազմակերպության աշխատանքներն այդքան էլ բարձր մակարդակի վրա չեն, նպատակ ունենք մեր փորձը փոխանցել նրանց: Կքննարկենք նաև արյան թեստավորման գործընթացը: Յուրաքանչյուր երկրի համար կկազմակերպվեն 4 դոպինգ սպա, որոնք կկարողանան նաև արյուն վերցնել մարզիկներից»,- ասաց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Հովհաննիսյանը:

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության երկպրյա համաժողովին մասնակցում են Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը
Ամենադիտված