Երկու ինքնագոլ և ոչ-ոքի. Հայաստանի Մ14 - Կիպրոս Մ15
Սպորտ
ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի մինչև 14 տարեկանների և Կիպրոսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը:
Առաջին խաղակեսում Գևորգ Տարախչյանը բացեց հաշիվը: Կիպրոսցիները վերականգնեցին հաշիվն Էդգար Մանուկյանի ինքնագոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսի վերջին րոպեին Վազգեն Սարիբեկյանը կրկին առաջ մղեց մեր թիմին, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում նույն Սարիբեկյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն ապրիլի 7-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու