Դատարանի դահլիճ է բերվել Պերմյակովի զենքը` ԱԿ ինքնաձիգը
Իրավունք
Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 8-ին շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ' այս նիստի ժամանակ մեկնարկեց գործով իրեղեն ապացույցների ներկայացնման փուլը: Դատարանը հերթականությամբ ծան ոթացավ գործով իրեղեն ապացույցներին, այդ թվում' տարածքում հայտնաբերված ԱԿ տեսակի ինքնաձիգին, փմփշտակալներին' որոնցից մեկը դատարկ, սվին-դանակին, Պերմյակովին պատկանող հագուստին և կոշիկներին, արյան նմուշներին, Պերմյակովի և Ավետիսյանների տանը հայտնաբերված բջջային հեռախոսներին, կրակած պարկուճներին, ինչպես նաև Ավետիսյանների տանից վերցված սպանված Ավետիսյանների հագուստներին և վերմակներին, ինչպես նաև կոտրտված ապակիներին:
Վերոնշյալ իրերը գենետիկական հետազոտության են ենթարկվել: Հագուստները պատկանել են Պերմյակովին, նրան է պատկանել նաև Ավետիսյանների տանը հայտնաբերված ականջակալներից մեկը: Հագուստի հետ հայտնաբերվել են նաև լինզաներ:
Իրեղեն ապացույցների հայտնաբերման փուլի ընթացքում ներկայացվեցին նաև Պերմյակովի հարցաքննման ժամանակ արված տեսաձայնագրությունները, սակայն ըստ գործող օրենքի այդ տեսաձայնագրությունները չեն հրապարակվի մինչև Պերմյակովի դատարանում հարցաքննվելու պահը:
Կան նաև Ավետիսյանների բնակարանի տեսաձայնագրությունները: Դատական նիստը շարունակվվում է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին