Իբր դասախոսներին կաշառելու միջոցով ուսանողների քննությունները դրական գնահատելու նպատակով
Իրավունք
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հասմիկ Ավետիսյանը, հանդիսանալով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա դեպարտամենտի գործավար՝ խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իբր դասախոսներին կաշառելու միջոցով ուսանողների քննությունները դրական գնահատելու նպատակով՝ կաշառք ստանալու պատրվակով, համալսարանի 4 ուսանողից խաբեությամբ պահանջել և ստացել է զգալի չափերով գումարներ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հ. Ավետիսյանը, բացի վերը նշվածից, ուսանողներից մեկին դրդել է կաշառք տալ քննություն ընդունելու և գնահատելու իրավասություն ունեցող դասախոսի, որն ավարտին չի հասցվել ուսանողի կամքից անկախ հանգամանքներով:
Վերը նշված արարքների համար Հասմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 2-րդ մասի 5-րդ կետի և հոդված 38-34-312-ի (կաշառք տալու դրդչության հանցափորձը) 1-ին մասի հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին