Ղարաբաղը, Պալմիրան և «պանամական փաստաթղթերը». An Nahar
Համաշխարհային Մամուլ
Պալմիրայի ազատագրումը չի ուրախացրել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային: Ընդհակառակը՝ այդ երկրները, ինչպես նաև Թուրքիայից մինչև Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային խաղացողներն այդ լուրը դառնությամբ են ընդունել, հատկապես վերջինները: Այս մասին «An Nahar» պարբերականում գրում է Սամիհ Սաաբը:
Վաշինգտոնը հասկացել է Մոսկվայի ուղերձը, որն անմիջական մասնակցություն է ունեցել Պալմիրայում անցկացվող գործողություններին: Հալեպի արվարձանում «ցամաք-օդ» տեսակի հրթիռի հարվածի հետևանքով ռուսական կործանիչի վթարը»՝ Ռուսաստանի հասցեին՝ ԱՄՆ-ի կողմից ակնհայտ պատասխան ուղերձ է:
Վաշինգտոնը մեկ անգամ ևս սկսել է խոսել այն մասին, որ երկրում անցումային շրջանի ընթացքում անհրաժեշտ է Բաշար Ասադի տապալումը: Եվ կրկին ի հայտ եկած այս հռետորաբանությունը պատահական չէ վերջին իրադարձությունների համատեքստում:
Ռուսաստանի ամերիկա-թուրքական ուղերձն իրականացված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ՝ հարաբերական լռության երկարատև ժամանակահատվածից հետո: Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ Դամասկոսին և Մոսկվային ավարտելու այն գործընթացը, որը նրանց կողմից նախաձեռնվել է Պալմիրայում:
ԱՄՆ-ն ցանկացած հնարավորությունից կօգտվի, որպեսզի ճնշում գործադրի Կրեմլի վրա: Նույնիսկ սկանդալային «պանամական փաստաթղթերի» հայտնվելը Ռուսաստանին՝ սիրիական ռեժիմի շարունակական աջակցմանը և Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում հաջողության շնորհիվ նրան լեգիտիմություն վերադարձնելուն խոչընդոտելու փորձ է: Նման ձեռքբերումները պարտադիր կհանգեցնեն ուժերի քաղաքական և ռազմական հավասարակշռության կտրուկ փոփոխությանը՝ ի շահ ռեժիմի, որը, իհարկե, անընդունելի է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար, եզրափակում է հոդվածագիրը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում