Դեբեդ գետով ապօրինի հատել են ՀՀ սահմանը
Իրավունք
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Վալտեր Կավալյանը 2015թ. մարտի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ քաղաքացիներ Արման Դանիելյանի և Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանի հետ գալով նախնական համաձայնության, միմյանց հետ, Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում հոսող Դեբեդ գետով ապօրինի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Վրաստանի տարածք:
Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, վերը նշվածն ապօրինի սահմանահատման միակ դեպքը չէ: Դրանից հետո, 2015 թվականի մարտի 25-ին, Վ. Կավալյանը և Ս.-Մ.Հովհաննիսյանը նույն վայրով և նույն կերպով Վրաստանի տարածքից ապօրինի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել Հայաստանի տարածք: Բացի այդ, 2015թ. ապրիլի 9-ին կրկին անգամ նույն ճանապարհով հեռանալով ՀՀ-ից, Վալտեր Կավալյանը մուտք է գործել Վրաստանի տարածք:
Վերը նշված արարքի համար Վալտեր Կավալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի («Պետական սահմանն ապօրինի հատելը») 2-րդ մասի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին