Թուրքիան և ԴԱԻՇ-ը՝ անփութության հետևանքներ. Israel Hayom
Համաշխարհային Մամուլ
«Թուրքիան թիրախ է դարձել ահաբեկիչների համար՝ պայմանավորված տարածաշրջանի անկայունությամբ»,- անցյալ ամիս ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 37 մարդ է զոհվել: Դա թվով հինգերորդ (և ոչ վերջին) հարձակումն էր այն բանից հետո, երբ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունն սկսել է հարձակումներ իրականացնել Թուրքիայի տարածքում:
Զբոսաշրջիկներին ուղղված նախազգուշացումները՝ հրապարակված ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական շտաբի և արևմտյան հատուկ ծառայությունների կողմից, ևս մեկ անգամ հաստատել են, որ Թուրքիան պարարտ հող է դարձել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների համար:
Էրդողանի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է քուրդ ահաբեկիչների, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ: Թուրքիան վաղուց է անտեսել այդ վտանգը, քանի որ խմբավորման մեջ տեսել է ոչ թե իր անվտանգության սպառնալիքը, այլ սիրիացի քրդերի դեմ պայքարում ռազմավարական դաշնակցի: Որպես հետևանք, այսօր, Թուրքիան վճարում է մի քանի ոլորտներում անփութության և անպատասխանատու քաղաքականության համար: Առաջին հերթին, Թուրքիան թույլ է տվել զինյալներին իր տարածքով Սիրիա գնալ՝ առանց որևէ վերահսկողության: ԴԱԻՇ-ի որոշ ակտիվիստներ մնացել են Թուրքիայում և իրենց սեփական ենթակառուցվածքը ստեղծել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում