Էրդողանը Պուտինին է նմանվում. Quartz
Համաշխարհային Մամուլ
Եթե որևէ մեկը կարող է օգուտ քաղել փախստականների եվրոպական ճգնաժամից, ապա դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Մարտին նրան հաջողվեց հասնել մի քանի միլիարդ եվրո ֆինանսական աջակցության հատկացմանը, Եվրամիություն մուտք գործող Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի, և ԵՄ՝ Թուրքիայի անդամակցության գործընթացին հատուկ ուշադրություն դարձնելու վերաբերյալ խոստումներին, որն արդեն 29 տարի է, ինչ տևում է: Այդ մասին «Quartz»-ում գրում է Գիդեոն Լիչֆիլդը:
Եվրոպական միության վրա ճնշում գործադրելու իր փորձի մեջ Էրդողանը գնալով նմանվում է ԵՄ-ին սահմանակից այլ ավտորիտար առաջնորդի՝ մասնավորապես Վլադիմիր Պուտինին:
Մինչդեռ Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի, ունի ևս մեկ առավելություն. նա ՆԱՏՕ-ի անդամ է:
Այսպիսով, եթե Էրդողանը արդեն իսկ իրեն պահում է Պուտին պես՝ միայն հավակնելով Եվրոպական Միության անդամակցությանը՝ ինչպե՞ս նա կդրսևորի իրեն, երբ Թուրքիան կմտնի նրա կազմի մեջ: Եվրոպացի առաջնորդներն այժմ պետք է մտածեն դրա մասին, քանի դեռ նրանց մոտ ճնշման լծակներ են մնացել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում