Ռուսաստանի ռիսկային խաղերը. Iltalehti.fi
Համաշխարհային Մամուլ
Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության ինստիտի հետազոտական ծրագրերի ղեկավար Միկա Աալտոլան մտահոգություն է հայտնել, որ Բալթիկ ծովում ռուսական սադրանքները լուրջ անախորժությունների կհանգեցնեն, գրում է Iltalehti.fi-ն:
ԱՄՆ հաղորդել էր այն մասին, որ նախորդ շաբաթ Բալթիկ ծովի երկնքում ռուսական կործանիչները բազմիցս անհանգստացրել են ամերիկյան ռազմական ավիացիային:
Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության, ապրիլի 14-ին Բալթիկ ծովի երկնքի միջազգային օդային տարածքում ռուսական Су-27 կործանիչը «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ ձևով» «բռնել է» ԱՄՆ ռազմածովային ուժերիի RC-135 հետախուզական ինքնաթիռին:
Ապրիլի 11-ին հաղորդվում էր, որ Բալթիկ ծովում ռուսական երկու ինքնաթիռներ շատ մոտ են թռել ամերիկյան «Դոնալդ Կուկ» ականակրին: Ապրիլի 12-ին ռուսական Су-24 ռմբակոծիչն ամերիկյան հածանավից թռել է ընդամենը ինը մետր բարձրության վրա:
Արտաքին քաղաքականության ինստիտուտի փորձագետ Միկա Աալտոլան գտնում է, որ Ռուսաստանն ակտիվացրել է սադրանքները Բալթիկ ծովում՝ ՆԱՏՕ-ի գալիք գագաթաժողովի հետ կապված: Գագաթաժողովը տեղի կունենա հուլիսին Վարշավայում:
«Ռուսաստանը ծաղրում է ՆԱՏՕ-ին՝ փորձելով հասնել նրան, որպեսզի դաշինքը չմեծացնի ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում և Լեհաստանում: Ռուսաստանը փորձում է ստեղծել վախեցնող պատկեր, որը կստիպեր ՆԱՏՕ-ին հրաժարվել իր ծրագրերից: Մի քանի ամսվա ընթացքում պետք է ավելի շատ միջադեպերի ակնկալել», - կանխատեսում է փորձագետը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում