Եվրոպոլի ղեկավարը նախազգուշացրել է Եվրոպայում նոր ահաբեկչությունների սպառնալիքի մասին. Reuters
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության ոստիկանական ծառայության (Եվրոպոլի) տնօրեն Ռոբ Ուեյնռայթը նախազգուշացրել Է Եվրոպայում նոր ահաբեկչական գործողությունների իրականացման հնարավորության, ինչպես նաեւ այն մասին, որ բրյուսելյան եւ փարիզյան գրոհների որոշ կազմակերպիչներ կարող են տակավին գտնվել ազատության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը: Ուեյնռայթը, մասնավորապես, հայտարարել Է, որ «որոշակիորեն համոզած չԷ», որ Եվրոպայում գործող ծայրահեղականների մյուս բջիջները որեւիցե ահաբեկչություն չեն ծրագրում, նշել Է գործակալությունը:
Դրա հետ մեկտեղ, նա հայտարարել Է, որ հարձակումների կազմակերպման կասկածանքով ձերբակալված հինգ բրիտանացիներին չի համարում այն հանցավոր ցանցի բաղկացուցիչ մասը, որը կանգնած Էր Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչական գործողությունների հետեւում:
Եվրոպոլի ղեկավարի խոսքով՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը սոսկ կբարդացնի հատուկ ծառայությունների աշխատանքը եւ կունենա ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում