Թուրքիայի փլուզումը ժամանակի հարց է. ИА REGNUM
Համաշխարհային Մամուլ
«Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն չի բացառում քրդական պետության ստեղծման հավանականությունը, սակայն տվյալ փուլում նա քրդերի ինքնավարության ստեղծման կոչ է անում: Բացի այդ, նա անհրաժեշտ է համարում ԻԼԻՊ-ի հարցով ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի ձևավորումը, որտեղ կքննարկվեին Մերձավոր Արևելքում խաղաղ քաղաքացիների նկատմամբ հանցագործությունները: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 19-ին «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Вести.doc» հաղորդման եթերում:
Ըստ նրա՝ քրդերի և եզդիների զանգվածային ցեղասպանության ֆոնի վրա ինքնավարության ստեղծման մաին անհրաժեշտ է խոսել քրդերի կոմպակտ բնակեցման շրջանակներում: Ապագայում՝ քրդական պետության ստեղծման մասին:
«Ոչ ոք չէր ակնկալում, որ կփլուզվի Խորհրդային Միությունը, բայց դա, ցավոք, տեղի ունեցավ: Նույնը կարող է տեղի ունենալ նաև Թուրքիայի հետ: Եվ այս դեպքում քրդերի՝ ինքնորոշման և սեփական պետության կառուցման օրինական իրավունքի իրականացումը կարող է իրականություն դառնալ»,- նշել է Կորոտչենկոն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում