People հանդեսը 2016 թվականի ամենագեղեցիկ կին Է ճանաչել Ջենիֆեր Էնիսթոնին
Համաշխարհային Մամուլ
People հանդեսը ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին ճանաչել Է աշխարհում 2016 թվականի ամենագեղեցիկ կինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրատարակությունն ապրիլի 20-ին հայտնվել Է իր կայքում:
Նշվում Է, որ 47-ամյա Էնիսթոնն զբաղվում Է առողջ ապրելակերպի քարոզչությամբ: Կինոաստղը շաբաթական շուրջ 6 ժամ նվիրում Է սպորտին: Էնիսթոնը նաև հետևում Է սննդակարգին՝ դրանից բացառելով ֆասթ-ֆուդը: Գեղեցկության բաղադրիչների թվում դերասանուհին նշել Է ներքին վստահությունը, հանգստությունը, բարությունն ու ազնվությունը:
«Ընդունեք մարտահրավերները և ոչ մի բանի համար մի ափսոսացեք: Ինքներդ ձեզ անհաջողակ մի համարեք և թույլ մի տվեք շրջապատողներին քննադատել ձեր կյանքը, ստիպել ձեզ ճնշված զգալ»,-ասել Է Էնիսթոնը հանդեսին տված հարցազրույցում:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)